Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ, հաղորդում է «Ակոս»-ը։
Փոխանցվում է, որ Էրդողանը եպիսկոպոս Մաշալյանից հետաքրքրվել է Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացով։
Հիշեցնենք, որ 2019–ի մարտի 8–ին մահացել է Պոլսո հայոց 84–րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որից հետո պատրիարքական փոխանորդ է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։