Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ երկրի գլխավոր հակառակորդները ֆեյքային նորություններ հրապարակող ԶԼՄ-ներն են: Այս մասին ԱՄՆ-ը ղեկավարը սեպտեմբերի 2-ին գրել է Twitter-ում, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ֆեյքային ԶԼՄ-ները լրիվ խելագարվել են: Նրանք գրում են այն, ինչ ցանկանում են՝ հազվադեպ վկայակոչելով աղբյուրներ, երբեք չեն ստուգում փաստերը: Նրանք վերցնում են լավ նորությունները և դրանք վերածում վատի»,-գրել է Թրամփը:
«Լավ նորությունն այն է, որ մենք հաղթում ենք: Մեր իսկական ընդդիմախոսները դեմոկրատները և ոչ մեծ թվով մոլորված հանրապետականները չեն, մեր գլխավոր հակառակորդները ֆեյքային ԶԼՄ-ներն են: Դեռ երբեք նրանք այսքան վատը չեն եղել»,- հավելել է ԱՄՆ նախագահը: