Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը, հայտնում են վրացական լրատվամիջոցները: Գախարիայի թեկնածությունը խոհրդարանը պետք է հաստատի երկու շաբաթվա ընթացքում, ինչից հետո վերջինս պետք է ձևավորի նոր կառավարություն:
Գախարիան սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ուժային նախարարների պաշտոններում իր թեկնածուներին: ՆԳ նախարարի պաշտոնում նա առաջարկել է նշանակել Վախթանգ Գոմելաուրիին, պաշտպանության նախարարի պատոնում՝ Իռակլի Ղարիբաշվիլիին, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում` պաշտպանության գործող նախարար Լևան Իզորիային:
Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարեց հրաժարականի մասին: