ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչպես նաև Իրանում, Չինաստանում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանները: Նիստին քննարկվում են տարածաշրջանին առնչվող օրակարգային հարցեր, փոխանցում է News.am-ը:
Հանդիպմանը ներկա է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նիստը վարել է հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: