Բալթիկ ծովում սկսվել են Հյուսիսատլանտյան դաշինքի Northern Coasts զորավարժությունները՝ 18 երկրից 3 հազար զինվորականների և շուրջ 40 նավի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Northern Coasts զորավարժությունները տեղի կունենան Դանիական նեղուցների շրջանում, որոնք միացնում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը: Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 18 պետության մոտավորապես 3 հազար զինվորական և 40 նավ»,-հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի, այս տարի դրանք անցկացվում են 13-րդ անգամ: