Դուշանբեի պայմանավորվածություները գործում են. ես արդեն դա Դուշանբեի պայմանավորվածություն չեմ անվանի, դրանից հետո եղել են հանդիպումներ և այդ հանդիպումների շրջանակում միշտ երկու երկրների ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարը, որը մեզ կողմից այս պահին պահպանվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությանը, փոխանցում է News.am-ը:
Դիտարկմանը, թե քննարկվել է նաև երկու երկրների միջև զինուժի հրամանատարական կազմի մեջ օպերատիվ կապ ստեղծելու հնարավորությունը, Դավիթ Տոնոյանն ասել է. «Քննարկվել է այդ հարցը, դեռևս որոշում չի կայացվել»:
Նախարարն անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրառմանը, թե Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։
«Մենք շատ տեղեր ունենք, որոնք այլևս խոցելի չեն: Աշխարհագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է մեր ՊՆ-ի մեկնաբանությունը»: