Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 4 ամսվա ընթացքում 15 մլրդ դոլարի վարկ ստանա, փոխանցում է Fars գործակալությունը:
«Մեր տեսանկյունից միջուկային գործարքի ամբողջական կատարմանը վերադարձը կախված է այն բանից, թե մենք չորս ամսվա ընթացքում կստանանք արդյոք 15 մլրդ դոլարի չափով վարկ: Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,-հայտարարել է Արաղչին: