իբանանի անկախության տոնի առիթով այդ երկրի նախագահ Միշել Աունի սեպտեմբերի մեկին արած գրառումը լարվածության պատճառ է դարձել Անկարայի ու Բեյրութի միջև: Օսմանյան կասրության վերաբերյալ ևս հիշատակումներ պարունակող գրառումը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում տարբեր մակարդակներով Լիբանանի նախագահի հասցեին հնչող սուր քննադատությունների տեսքով, փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքական կողմի կոշտ հռետորաբանությունը անհանգստացրել է լիբանանյան կողմին, ինչի համար Բեյրութում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը կանչվել է Լիբանանի ԱԳՆ:
ԱԳՆ-ում Թուրքիայի դեսպանին բողոք են հայտնել Օսմանյան շրջանի վերաբերյալ նախագահ Աունի խոսքերին թուրքական կողմի արձագանքի հետ կապված: Լիբանի ԱԳՆ-ում թուրք դեսպանին ակնարկել են, որ եթե Թուրքիան չուղղի իր սխալը, դրանից կարող են տուժել 2 երկրների հարաբերությունները:
«Սխալ ընկալումը կանխելու, 2 երկրների միջև առկա շատ լավ հարաբերությունները պահպանելու և դրանց փչանալուց խուսափելու նպատակով թուրքական կողմից ուղիղ խոսքով պահանջել ենք ուղղել սխալը»,- թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ ասել է Լիբանանի ԱԳՆ-ի քաղաքական ու հյուպատոսական գործերի դեպարտամենտի ղեկավար Հադի Հուրին: