ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված ձկան մեջ մալաքիտային կանաչ են հայտնաբերել։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի ու Ղազախստանի մի քանի արտադրողների մոտ նախկինում հայտնաբերված խախտումների պատճառով իրականացվում է լաբորատոր ուժեղացված հսկողություն։