Իրանի սահմանապահները Օմանի ծոցում 7 ձկնորսական նավ են ձերբակալել: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ:
«7 ձկնորսական նավ, որոնց անձնակազմում 24 օտարերկրացի է եղել, երեքշաբթի ձերբակալվել են ԻՀՊԿ-ի ուժերի կողմից ձկնորսության համար թույլատրելի հեռավորության խախտման պատճառով»,- հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջասկ նավահանգստի շրջանում: