Եվրահանձնաժողովը կոչ է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում РИА Новости-ն, ասվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
«Առանց գործարքի Brexit-ին պատրաստ լինել՝ Եվրահանձնաժողովի եզրափակիչ կոչը ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին ու բիզնեսին՝ նախապատրաստվելու 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի դուրս գալուն»,-ասվում է աղորդագրությունում:
Ռելիզում նշվում է, որ «կոշտ» Brexit-ը մնում է իրադարձությունների զարգացման հնարավոր ելքը: Ընդ որում՝ երկրի և միության այդ «ապահարզանը» զգալի դժվարություններ կբերի ԵՄ-ի քաղաքացիների ու բիզնեսի համար, կունենա լուրջ բացասական տնտեսական էֆեկտ, որն ավելի ուժեղ կդրսևորվի Բրիտանիայում, նշում է ԵՀ-ն: