Իրանը սեպտեմբերի 6-ից կվերսկսի գիտահետազոտական աշխատանքները՝ ուրանի հարստացման համար ցենտրիֆուգ մշակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
Նրա խոսքերով, Թեհրանը կսկսի իր միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը: «Մենք ականատես կդառնանք տարատեսակ ցենտրիֆուգերի հետազոտության և մշակման, ինչպես նաև այն ամենի, ինչ անհրաժեշտ է ուրանի հարստացումն արագացնելու համար», - նշել է նա:
Ռոուհանին հայտարարել է, որ ողջ գործունեությունը կրելու է խաղաղ բնույթ և իրականացվելու է ԱԷՄԳ վերահսկողության ներքո: