Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես և ակնկալվում էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, հայտնում է Интерфакс-ը:
Որպեսզի այն հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց ընդամենը 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում էր:
Բրիտանացի բազմաթիվ ընդդիմադիր գործիչներն ավելի վաղ հայտարարում էին, որ պատրաստ են պաշտպանել ընտրությունների անցկացումը, եթե Ջոնսոնը նախապես պարտավորվի կատարել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու սցենարից հրաժարվելու պահանջը: վարչապետը, սակայն, պատրաստ չէ այդ քայլին: