Արտահանձնման մասին օրինագիծը, որն ամռան սկզբից զանգվածային բողոքներ է առաջացրել Հոնկոնգում, պաշտոնապես հետ կկանչվի հոկտեմբերին, երբ Օրենսդիր խորհուրդը վերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտարարել է տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը, փոխանցում է ТАСС-ը:
Նա նշել է, որ օրինագծի հետկանչման համար «չի պահանջվի, որ այդ հարցը խորհրդարանում քվեարկության կամ քննարկումների դրվի»:
Լամն ընդգծել է, որ նա ամբողջությամբ պատասխանել է ցուցարարների պահանջներին: