Եվրոպան ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել այն նույն խնդիրներին, որոնք ունի Չինաստանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եվրոպան նրանցից է, ովքեր մշտապես վարում են ամենահովանավորչական քաղաքականությունը»,- գրել է նախագահն իր թվիթերում:
Նա նշել է, որ «այն, ինչ Թրամփն անում է Չինաստանի նկատմամբ, կիրառելի է նաև մնացած աշխարհի նկատմամբ»: «Մենք պետք է փոխենք կանոնները: ԱՄՆ-ը չի կարող պաշտպանել ամբողջ աշխարհը և վճարել դրա համար»,- հավելել է ԱՄՆ ղեկավարը:
«Չպետք է լինի այնպիսի համակարգ, երբ մենք մեր տնտեսական գործունեությունը վարում ենք ի բարօրություն այլ երկրների, որոնք արդեն վաղուց մեր նկատմամբ մեծ տուրքեր են սահմանել: Չպետք է թաքցնել իրականությունը: ԱՄՆ-ն սակագնային ահաբեկչության օբյեկտ է արդեն 50 տարի: Բայց իրական համաձայնագրի կնքումը հնարավոր է», պարզաբանել է նա: