Լավրովը հրաժարվել է Չինաստանն ավագ եղբայր համարել Ռուսաստանի համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել Մոսկվայի և Պեկինի մերձեցման քննադատների կարծիքին, որոնք Չինաստանը համարում են Ռուսաստանի «ավագ եղբայրը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտարարել է «Իզվեստիա»-ում հրապարակված հարցազրույցում:
Ինչպես ընդգծել է նախարարը, Ռուսաստանը միշտ էլ հանդես է գալիս փոխադարձ շահի հիման վրա այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման օգտին: Նա նաև նշել է, որ գործընկերոջ հետ հարաբերություններում օգուտ ստանալու համար անհրաժեշտ է փոխարենն ինչ-որ բան տալ: Հենց այդ կտրվածքով են, Լավրովի խոսքով՝ կառուցվում հարաբերությունները Պեկինի հետ, որոնք հասել են «աննախադեպ ռազմավարական մակարդակի»: