Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի է, որ Թուրքիան և մյուս զարգացող երկրները զրկված են միջուկային հրթիռներ ունենալու իրավունքից: Այս մասին Էրդողանը հայտնել է չորեքշաբթի օրն իր կուսակցության կողմնակիցների հավաքին Սիվաս քաղաքում, փոխանցում է «The Independent»-ը:
«Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող», - ասել է Էրդողանը՝ չհստակեցնելով՝ արդյոք Անկարան մտադի՞ր է միջուկային զենքի տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվել, թե՞ ոչ։