Թուրքիայում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Գասսան Մուալլիմը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ նախօրեին Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասից կախած պաստառի կապակցությամբ, փոխանցում է ermenihaber-ը:
Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել էր Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:
Թուրքական կողմը Լիբանանի դեսպանին մտահոգություն է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ միայն այն փաստը, որ դրոշ կախողները կարողացել են մոտենալ դեսպանատան դարպասին, արդեն իսկ մտահոգիչ է դեսպանատան անվտանգության տեսանկյունից:
Պահանջվել է, որ Լիբանանի պատկան մարմիններն անհապաղ ձեռնարկեն համապատասխան անվտանգության միջոցներ Լիբանանում Թուրքիայի ներկայացուցչություններն անվտանգ պահելու հարցում:
Նշվում է, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դիմել է Լիբանանի համապատասխան գերատեսչությունների իրենց ներկայացուցչությունների անվտանգության ապահովման խնդրով: