«Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է «Panorama.am»-ը:
Նա նշել է, որ Թուրքիան մերժում է Ցյուրիխի գործընթացը, շրջափակումը, Ղարաբաղյան հակամարտության հարցում ունի խիստ ընդծված կողմնակալ վերաբերմունք, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։
«Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ։ Սակայն գործընթացը ենթադրում է երկու կողմ։ Չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր»,- ասել է Մնացականյանը։