Երուսաղեմի քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցել Լացի պատը, Հրեական և Հայկական թաղամասերը միացնող ճանապարհը, փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Jerusalem Post-ին:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Աներ Օզերի խոսքով՝ իշխանությունների և Հրեական ու Հայկական թաղամասերի միջև դեռևս համաձայնագիր չի կնքվել, սակայն բանակցություններ են վարվում: Առաջարկված նախագիծը ծրագրի մասն է, որը կոչված է տեսողականորեն միացնել Հին քաղաքի բոլոր դարպասները:
Աղբյուրի խոսքով՝ ճանապարհի կառուցումը կտևի մոտ 3,5 ամիս: Աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ կլինի վերաբնակեցնել 40 հայ ընտանիքների: Բնակիչները ձգտում են հնարավորինս արագ կնքել համաձայնագիրը, որպեսզի աշխատանքները շատ կարճ ժամկետում ավարտեն և բնակիչների ու զբոսաշրջիկների համար անհարմարություններ չստեղծեն, նշում է աղբյուրը: