Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերտ Մինիսի գրասենյակին:
Նշվում է, որ այս պահին բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած, ինչը ենթադրում է, որ տարերային աղետի զոհերի թիվը կարող է աճել:
Հայտնի է, որ փոթորիկը վնասել կամ քանդել է կղզիների մոտ 13 հազար շինություն, բացի այդ՝ բազմաթիվ տարածքներ հայտնվել են ջրի տակ են: