Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է մատուցվում։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Ամենամյա պատարագն այ տարի մատուցվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։
Պատարագին ներկա են թուրք և քուրդ պաշտոնյաներ, ինչպես նաև Պոլսից ու Հայաստանից մեկնած ուխտավորներ։