Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան ու դիտարկմանը, թե նա խոսել էր կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության մասին, արձագանքել է.
«Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան ախատանքներ կատարել»։
Ինչ վերաբերում է անհամաձայնություններին, Արցախի նախագահն ասել, երբ խոսվում է անհամաձայնությունների մասին, դա պետք չէ որակել որպես ողբերգություն, հայտնում է «Այսօր»-ը:
«Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր ախատանքային հարաբերություններին», - ասաց նա: