ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով, որ Տորոնտոյի կինոփառատոնում «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունից առաջ հարցազրույց են տվել Աննա Հակոբյանը, ֆիլմի հեղինակ Կարին Հովհաննիսյանը և գլխավոր պրոդյուսեր Սերժ Թանկյանը:
«Ասում են՝ ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել եւ եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով», - գրել է Փաշինյանը։