Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 41735 ընտրող: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է`
Ստեփանակերտում` 11596 ընտրող, կամ ընտրողների 29,7 տոկոսը,
Ասկերանում`6295 ընտրող կամ ընտրողների 53,6 տոկոսը,
Հադրութում 4103 ընտրող կամ ընտրողների 47,8 տոկոսը,
Մարտակերտում 6291 ընտրող, կամ ընտրողների 48,3 տոկոսը,
Մարտունիում` 7957 ընտրող, կամ ընտրողների 45,8 տոկոսը,
Շահումյանում` 1029 ընտրող կամ` 48,7 տոկոսը,
Շուշիում 1479 ընտրող կամ ընտրողների 37,7 տոկոսը,
Քաշաթաղում 2985 ընտրող, կամ ընտրողների 41,1 տոկոսը: