Այսօր Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է ներկայացրել նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ կառավարության նոր կազմին: Այս մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
Նոր վարչապետի օգտին քվեարկել է 98 պատգամավոր: Այն, որ ընդդիմությունը չի մասնակցել նիստին, չի անդրադարձել որոշումը հաստատելու գործընթացի վրա:
Գախարիան դարձել է հինգերորդ վարչապետը, ով առաջադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից վերջին յոթ տարիների ընթացքում: Այդ պաշտոնում նա փոխարինել է Մամուկա Բախտաձեին, որը ղեկավարել է կառավարությունը մեկ տարի երկու ամիս շարունակ:
Վարչապետի պաշտոնում Գեորգի Գախարիայի թեկնածությունը պաշտոնապես հայտարարվել էր սեպտեմբերի 3-ին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստի արդյունքում, որին ներկա էր միավորման առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: