Մոսկվայի 872-ամյակին նվիրված համերգի ժամանակ ելույթ են ունեցել ՌԴ մայրաքաղաքում բնակվող ժողովուրդների ազգային մշակույթը ներկայացնող համույթներ և կատարողներ:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, մոսկվացիների և հյուրերի համար բեմից հնչել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ: Այնուհետև Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի հնչյունների ներքո ելույթ է ունեցել «Հայաստանի գույներ» պարի համույթը՝ ներկայացնելով հայկական «Բերդ» հնագույն պարը:
Տոնական համերգին ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Հայ կատարողների ելույթը` 47-րդ րոպեից: