Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան, նախնական տվյալներով, հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում, փոխանցում է РИА Новости-ն:
Խաջիմբան ստացել է ձայների 47,38 տոկոսը, իսկ «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան ստացել է ձայների 46,19 տոկոսը:
Ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվինցինիան հայտարարել է, որ վիճարկելու է երկրորդ փուլի քվեարկության արդյունքները։ Այս մասին նա հաղորդել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։