Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7.787 ընտրող։
ԿԸՀ-ում առավել վաղ հրապարակված տվյալների համաձայն նա անկուսակցական է, «Ջեներալ Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։
Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4765 ձայն, Արեգ Ավագյանը՝ 3125 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3059 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2108 ձայն։
Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 21615 ընտրող։