Լիբանանի հարավում շիական Հզբոլլահ շարժման ջոկատները խոցել են Իսրայելին պատկանող անօդաչու, հայտնում է Al-Manar պարբերականը: Շարժման ներկայացուցիչները հայտարարում են, որ իսրայելական անօդաչուն այժմ գտնվում է իրենց ձեռքերում:
The Jerusalem Post-ն իր հերթին, հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի իր աղբյուրներին, գրում է, որ անօդաչուն չի խոցվել, այլ կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:
«Ոչ մեծ դրոնը սեպտեմբերի 8-ի առավոտյան ընկել է Լիբանանի տարածքում, հակառակորդի ձեռքը հետախուզական տեղեկատվության ընկնելու սպառնալիք չկա»,- նշել է թերթի աղբյուրը: