Թեհրանը հերքում է պնդումներն այն մասին, որ Իրանում գաղտնի միջուկային գործունեություն էծավալվում: Այդ մասին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«(ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնակատարի – խմբ.) այցն (Իրան) ուրևէ հատուկ օրակարգ չուներ, ինչը կարող էր ցանկանալ (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական – խմբ.) Բոլթոնը, միևնույն ժամանակ մենք հերքում ենք գաղտնի միջուկային գործունեության վերաբերյալ բոլոր պնդումները»,- ասվում է Twitter-ում ներկայացուչության տարածած հաղորդագրության մեջ:
Բոլթոնն ավելի վաղ Twitter-ում գրել Է, որ ԱԷՄԳ-ի անդամ երկրներն անհամբերությամբ սպասում են կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Քոռնել Մերուցեի՝ Իրան ուղևորության արդյունքների մասին տեղեկավության՝ հնարավոր գաղտնի միջուկային նյութերի և գործունեության կապակցությամբ: