Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես կդադարեցնի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Դա կլինի ժամանակակից պատմության մեջ խորհրդարանի աշխատանքում ամենաերկար ընդմիջումը, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջեւ պետք է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները:
Այդպիսով, խորհրդարանականներն զգալիորեն քիչ օրեր կունենան քննարկելու Բրյուսելի հետ գործարքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված է հոկտեմբերի 31-ին:
Ջոնսոնը հերքում է, որ այդ քայլը կապվածէ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից առանց գործարքի դուրս հանելու ցանկության հետ: