Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ երկու չճանաչված արկ է արձակել։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինծառայողներին։
Արկերի տեսակի մասին, որոնք անցել են 330 կմ, չի հաղորդվում։ Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեում հայտնել են, որ «հետևում են իրավիճակին»՝ նոր արձակումների պարագայում և մարտական պատրաստականության մեջ են։
Վաշինգտոնում ընդգծել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակման մասին հաղորդումների հետ կապված սերտ կապերի մեջ են տարածաշրջանում դաշնակիցների հետ և հետևում են իրավիճակին։