ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թալիբան շարժման հետ բանակցությունները համարում է մահացած, փոխանցում է Интерфакс-ը:
«Ինչ վերաբերում է ինձ, ես կարծում եմ, որ դրանք (բանակցությունները) մահացած են»,- լրագրողներին հայտնել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ անցած հանգստյան օրերին ԱՄՆ նախագահը չեղարկել է «Թալիբան» շարժման առաջնորդի հետ ծրագրված գաղտնի հանդիպումը Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որը 12 մարդու, այդ թվում մեկ ամերիկացի զինծառայողի կյանք է խլել: Ամերիկյան վարչակազմի այս քայլին ի պատասխան`«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկացիներն ավելի շատ կորուստներ կկրեն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Վաշինգտոնը «Թալիբան» շարժման հետ համաձայնեցում է Աֆղանստանում հակամարտության կարգավորման համաձայնագիրը: