Իսրայելն Իրանում միջուկային զենքի մշակման լրացուցիչ գաղտնի վայրեր է հայտնաբերել։ Այս մասին Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ներկայացնելով արբանյակի միջոցով ստացված տվյալները, հայտնում է Dutsche Welle-ն:
Նշվում է, որ խոսքը կենտրոնական Իրանի Աբադե քաղաքի մասին է։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իրանը ոչնչացրել է օբյեկտը հունիսի վերջից հուլիսի վերջ ընկած ժամանակահատվածում, քանի որ Թեհրանի համար պարզ է դարձել, որ Իսրայելը տեղյակ է այդ մասին։
Բացի այդ, Նեթանյահուի հայտարարությամբ՝ ԱԷՄԳ-ն ուրանի հետքեր է հայտնաբերել «գաղտնի միջուկային պահեստում», որի մասին Իսրայելն ասել է անցած տարի։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ դա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի «ակնհայտ խախտում է»։