Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի կայացած նիստում ընդունել է պետության ղեկավարի իմպիչմենթի ընթացակարգի մասին նախագահական օրենքը: Այդ որոշումը պաշտպանել է 245 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 226-ի դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռադան այդ օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: Մի շարք ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել են, որ խորհրդարանը չի կարող նույն օրը փաստաթուղթն ընդունել ամբողջությամբ, քանի որ պատգամավորներն իրավունք ունեն ուղղումներ առաջարկել:
«Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է իմպիչմենթի կարգով Ուկրաինայի նախագահին պաշտոնից հեռացնել պետական դավաճանության կամ այլ հանցագործության կատարման դեպքում»,-նշված է օրենքի տեքստում: