Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հայտնի գիտնական-բևեռախույց, Պետական դումայի դեպուտատ Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:
«Պարգևատրել Արթուր Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման, խորհրդարանականության զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար», - ասվում է նախագահի հրամանագրում: