Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայ երիտասարդների միավորման նախաձեռնությամբ հանդիպեց մի խումբ հայ ուսանողների հետ:
Զարեհ Սինանյանը նախ լսեց Հայաստան-սփյուռք ակտիվ համագործակցության վերաբերյալ երիտասարդների տեսակետները, ապա պատմեց մոտ ապագայում իրագործվելիք ծրագրերի մասին: Ուսանողները ներկայացրին նաև իրենց խնդիրներն ու հանդես եկան բազմաթիվ առաջարկություններով:
Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: