Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ իր ողջույնի խոսքում Սինանյանը խոսել է Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուասատան:
Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնել են կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք է խրախուսի սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունը հայրենիքում և որոշակի արտոնություններ սահմանի: