Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքի Ս. Առաքելոց վանք ժամանած մի խումբ հայ զբոսաշրջիկներ պատարագի են մասնակցել, որը մատուցել է նրանց հետ եղած հայ քահանան: Թուրքական լրատվամիջոցներն իրենց դժգոհությունն են հայտնել այս դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:
Տեղի բնակչությունն ահազանգել է ոստիկանություն, որը գալուն պես արգելել է պատարագի մատուցումը:
X-րդ դարի այս եկեղեցին կառուցվել է Աբաս Բագրատունու օրոք: Այն մզկիթի էր վերածվել 17-րդ դարում, սակայն ռուսների կողմից Կարսի գրավումից հետո դարձել էր ուղղափառ եկեղեցի, իսկ 1920 թ. Հայաստանի Առաջին հանրապետության կործանումից հետո՝ դարձյալ մզկիթ: