Թուրքիան չի կարողանա հաղթահարել սիրիացի փախստականների նոր ալիքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով հնարավորինս կարճ ժամանակում ստեղծել «անվտանգության գոտի», հայտնում է Ahval News-ը։
«Մենք ընդունում ենք մոտ 5 միլիոն արտասահմանցիների, որոնցից 3,6 միլիոնը սիրիացիներ են․․․ Մեր երկիրը չի կարողանա հաղթահարել սիրիացի փախստականների նոր ալիքը»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, Սիրիայի հյուսիս-արևելքում «անվտանգության գոտու» ստեղծումը անհետաձգելի հարց է, որը «կհեշտացնի ահաբեկչության դեմ պատերազմը և կօգնի հաղթահարել անօրինական միգրացիան»։