ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռ կա. Մերկել
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռ կա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ անցկացված քննարկումների ժամանակ:
«Մենք առաջվա պես, ես հաստատ համոզված եմ, դեռ բոլոր հնարավորություններն ունենք կանոնակարգված ձևով դրան (Brexit) հասնելու համար: Գերմանիայի կառավարությունը մինչև վերջին օրը հանդես է գալու այն բանի օգտին, որ դա հնարավոր լինի»,-ասել է Մերկելը, հաղորդում է The Telegraph-ը:
«Բայց նաև ասեմ, որ մենք պատրաստվել ենք (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի) չկանոնակարգված դուրս գալուն»,-հավելել է կանցլերը: