Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուսական 102-րդ ռազմաբազայի 23- ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար: