ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի երեք գլխավոր օգնականներ հրաժարական են տվել այն բանից հետո, երբ Թրամփն աշխատանքից ազատել է Բոլթոնին, հաղորդում է Reuters-ը:
Հրաժարական են տվել Բոլթոնի գլխավոր ներկայացուցիչ Հարեթ Մարկիզը, հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Սառա Թինսլին և նախագծող Քրիսթինա Սամուելյանը:
«Ինձ համար պատիվ էր ծառայել մեր երկրին: Հետագա հաջողություններ եմ մաղթում նախագահին և իր վարչակազմին »,- իր կարճ հայտարարության մեջ նշել է Մարկիզը: