Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չորեքշաբթի հայտարարել է խորհրդարանը ցրելու և երկրում 40-օրյա նախընտրական քարոզարշավ սկսելու մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Րոպեներ առաջ Կանադայի գլխավոր նահանգապետն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին իմ հայտարարությունը: Կանադացիներն ընտրատեղամասեր կգան հոկտեմբերի 21-ին», - ասել է Թրյուդոն` ժողովրդին ուղղված ելույթում:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործիչները կպայքարեն Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 338 տեղի համար: Ընտրություններին մասնակցում են իշխող Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, Նոր ժողովրդավարական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կանադայի ժողովրդական կուսակցությունը: