Թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», երկու տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել:
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ 32-ամյա ֆուտբոլիստի պատիժը պայմանական բնույթ է կրում, քանի որ նախկինում նա դատապարտված չի եղել: Թուրանն ազատությունից կզրկվի միայն առաջիկա տարիներին կրկին իրավախախտման գրանցման դեպքում:
2018-ի հոկտեմբերին Թուրանը ծեծկռտուք էր սարքել թուրք երգիչ Բերքայ Շահինի հետ Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում և կոտրել էր նրա քիթը: Տուժածի խոսքով՝ Թուրանն անհանգստացնում էր իր կնոջը:
Թուրանն, իր հերթին, միջադեպը մեկնաբանել էր որպես թյուրիմացություն: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել Շահինից:
2018-ին Թուրանն ամուսնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր՝ Ասլիհան Դողանի հետ: