ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայք Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Վերջինիս տվյալներով՝ այդ պաշտոնում նշանակման դեպքում Պոմպեոն կհամատեղի երկու պաշտոնները: Ներկա դրությամբ վերջնական որոշում չկա, Թրամփն այդ հնարավորությունը քննարկում է վարչակազմի այլ աշխատակիցների հետ: Նշվում է, որ Պոմպեոն շատ ուրախ է Բոլթոնի հրաժարականի համար, ում հետ ինքը կոնֆլիկտային հարաբերություններ ուներ:
ԱՄՆ պատմության մեջ միակ պաշտոնյան, ով միաժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնները, եղել է Հենրի Քիսինջերը 1973-1975 թվականներին: