Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» առնչությամբ, հայտնում է Parisien թերթը:
Ավելի վաղ, BFMTV հեռուստաալիքին հղումով, հաղորդվում էր, որ Ազգային ժողովի խոսնակ Ֆեռանը ցուցմունքներ է տալիս ոչ իրավաչափ ֆինանսական գործարքների գործով Mutuelles de Bretagne ապահովագրորդների ընկերության կապակցությամբ, որն իր ժամանակին հանգեցրել է նախարարի պաշտոնից նրա հրաժարականին:
Թերթը նշում է, որ ցուցմունքներ տալը տևել է ավելի քան 13 ժամ: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի լույս 12-ի գիշերը:
Պաշտոնյայի հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և «հանգիստ է քննության արդյունքների հարցում»: