ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, ինչն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից բացասական կտրուկ արձագանք է ստացել, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տեղեկությամբ՝ Թրամփն ուսումնասիրում էր պատժամիջոցների ռեժիմը թուլացնելու հարցն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը համաձայնեցնելու համար:
Նշվում է, որ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կողմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ որպես բանակցությունները վերսկսելուն ուղղված քայլ։ Նույն օրն ավելելի ուշ Թրամփը որոշել է Բոլթոնին ազատել աշխատանքից։
Գործակալությունը նաև նշում է, որ Սպիտակ տունն արդեն սկսել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ռոուհանիի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստումը։