ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված տարածքներից մեկը հետ վերցնել և տրամադրել ԱԱԾին: Խոսքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքի, 1621,6 քմ օժանդակ շինությունների, 617,4 գծամետր պարսպի և դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասի մասին է:
Նույն որոշման հիման վրա ԱԱԾ-ի հսկողության ներքո գտնվող մեկ այլ տարածք՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը, հետ է վերցվել և ամրացվել է ՊՆ-ին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այն պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով: